Արգիշտի Քյարամյանը պատմել է՝ ինչպես է Արթուր Վանեցյանը և «Հայրենիք» զորախումբը լքել Շուշիի մարտական գործողության վայրը․ Տեսանյութ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է իր անվան հետ պարբերաբար առնչվող հայտարարություններին։

Մանսավորապես արձագանքելով Շուշիից ինկասացիայի մեքենայով ոսկի հանելու մասին հայտարարություններին, Քյարամյանը ասել է, որ այդ տեղեկությունը առաջինը հրապարակել անհայտ ծագման տելեգրամյան մի ալիք, որը հետո տարածել է «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկը։

Նա նաև ներկայացրել է՝ ինչպես է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը իր զորախմբի հետ լքել Շուշիի պաշտպանական գործողության վայրը։

«Ես ինքս որոշել էի պատերազմին որևէ կերպ չանդրադառնալ, որովհետև պատերազմը շատ հուզիչ ապրումներ է առաջացնում։ Որոշել էի նաև չանդրադառնալ Շուշիում «Հայրենիք» կուսակցության հետ տեղի ունեցածին, որովհետև հետպատերազմյան շրջանում շատ զգույշ է պետք խոսել։ Ես Շուշի գնացել էի աշխարհազորայինին միանալու, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Թշնամու կողմից Շուշիի ուղղությամբ հարձակման օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից այնտեղ է գալիս Արթուր Վանեցյանը, ասում է՝ զորախմբով եկել են Արցախ, պետք է տեղակայվեն այլ տեղ, բայց ՊԲ-ն իրենց ուղարկել է Շուշի։

Այդ օրը գիշերը թշնամին հարձակվում է Շուշիի ուղղությամբ, հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ, առաջարկում է գալ որոշակի դիրքում տեղակայվել, Վանեցյանի զորախմբից պատասխանում են՝ նոր ենք եկել, դեռ պատրաստ չենք մարտական գործողության մասնակցելու։ Սեյրան Օհանյանը ինձ առաջարկում է գնալ և «Հայրենիք» զորախմբին առաջարկել գալ տեղակայվել մարտական գործողություններին կից մի վայրում․․․»,- պատմել է Քյարամյանը՝։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցազրույց Արգիշտի Քյարամյանի հետ

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ

Posted by Լուրեր on Wednesday, January 13, 2021