13-ամյա տղան փորձել է փրկել խեղդվող հորը

13-ամյա տղան փորձել է փրկել խեղդվող հորը
13-ամյա տղան փորձել է փրկել խեղդվող հորը

Արդեն տեղեկացրել ենք , որ օգոստոսի 5-ին Տավուշի մարզի Այգեձորի մի բնակիչ Ծիլի ծովի ջրամբարում խեղդվել է: Տավուշի մարզի փրկարարական վարչության Բերդի փրկարար ջոկատի հրամանատարի տեղակալ Մհեր Մեջլումյանից տեղեկացանք, որ 1969թ. ծնված Էդգար Հրանտի Աթաբեկյանի դին օգոստոսի 5-ին, ժամը 15.20-ի սահմաններում ջրամբարից դուրս է բերվել: Մհեր Մեջլումյանն ասաց, որ ջրահեղձի մարմինը մոտ 15 մ խորությունից հանել է Սեւանից օգնության եկած ջրասուզակը, ով տեխնիկապես ավելի հագեցած է եղել:

Մ. Մեջլումյանն ասաց, որ այդ օրը Այգեձորում Վարդավառ են տոնել, սակայն ինքը չի կարծում, թե Էդգար Աթաբեկյանի խեղդվելու պատճառը խմածությունն է եղել, հավելելով.

«Նրանք լողանալով լիճը հատել են, երկրորդ անգամ են փորձել անցնել»:Կարդալ ավելին