Վարդան Ղուկասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի տեղեկա՞նք վերցնի Գյումրու քաղաքապետի պաշտոնում վերստին առաջադրվելու համար

Վարդան Ղուկասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի տեղեկա՞նք վերցնի Գյումրու քաղաքապետի պաշտոնում վերստին առաջադրվելու համար
Վարդան Ղուկասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի տեղեկա՞նք վերցնի Գյումրու քաղաքապետի պաշտոնում վերստին առաջադրվելու համար

Ոստիկանական մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության Գյումրու բաժին` քաղաքապետ առաջադրվելու համար նախատեսված տեղեկանքը վերցնելու: Ինչպես հայտնի է, քաղաքապետի կամ ավագանու անդամ առաջադրվելու ցանկություն ունեցողները հատուկ ձևի տեղեկանք են վերցնում առ այն, որ իրենք ՀՀ մշտական քաղաքացի են և վերջին վեց ամիսների ընթացքում բնակվում են տվյալ քաղաքում, որտեղ պատրաստվում են առաջադրել իրենց թեկնածությունը: Սակայն քաղաքապետը մինչ այս պահը իր փաստաթղթերը չի ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանաձնաժողով:

Կառաջադրի՞ նա իր թեկնածությունը, թե՞ ոչ, գյումրեցիների ասելով պարզ կդառանա այսօր` Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո, քանի որ, այս քաղաքի բնակիչների պնդմամբ, Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ ստեղծված ինտրիգը տեղափոխվել է արդեն Ռուսաստանի Դաշնություն: Ըստ տարածված խոսակցությունների, քաղաքապետը որպես հավատացյալ ու նաև Կազակական միության ատաման-գեներալ, օգնություն է խնդրել Ռուսասատանի պատրիարքից, ռուս ազդեցիկ կազակ- ատամաններից, գողական աշխարհի հայտնի ներկայացուցիչներից, որպեսզի իր համար բարեխոսեն նախագահ Պուտինի մոտ, վերջինս էլ իր հերթին բարեխոսի ՀՀ նախագահին ու վերջապես թույլ տան պարոն Ղուկասյանին առաջադրվել ու մրցել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հետ: Իհարկե, այս խոսակցությունները ավելի շուտ ավանդապատումի կամ առնվազն քաղաքային ֆոլկլորի ժանրից են, եթե ոչ՝ գիտաֆանտաստիկայի:Կարդալ ավելին