ՀՀ քաղաքացին ինքն է իրեն վերադարձնելու իրենից խլված Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը. Արման Բաբաջանյան

Պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.

«Սահմանադրական ճգնաժամը հանրաքվեի միջոցով հաղթահարելու տարբերակի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ դրա հիմնական սուբյեկտը դառնում է հասարակությունը, ՀՀ քաղաքացին, որը ինքն է իրեն վերադարձնելու իրենից խլված Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը։

Սա չափազանց կարևոր իրողություն է, ինչպես այն արձանագրումը, որ նախկինում երբեք սահմանադրությունն այսչափ կարևոր չի եղել քաղաքացու համար։ Սա կրկնակի կարևոր է այն առումով, որ իրականության մեջ պետության և քաղաքացու միջև միակ պայմանագիրը լայն իմաստով հենց Սահմանադրությունն է, որը պետք է գործի անխախտ, առանց տարընկալումների։

Ապրիլի 5-ին հասարակությունը կնքելու, վերակնքելու է պետության հետ այդ դաշինքը, վերադարձնելու է իրենից խլված այդ պայմանագիրը»։

Սահմանադրական ճգնաժամը հանրաքվեի միջոցով հաղթահարելու տարբերակի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ դրա հիմնական սուբյեկտը…

Gepostet von Arman Babajanyan am Freitag, 21. Februar 2020