Ալկոհոլի թունավորումից մահացած անձանցից երկուսը աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանում․ քաղաքապետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց 9 արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:

Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում: Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն: Ուժ և ամրություն բոլորիս»։