Խուզարկել են Էդուարդո Էռնեկյանի տունը

Խուզարկել են Էդուարդո Էռնեկյանի տունը
Խուզարկել են Էդուարդո Էռնեկյանի տունը

Դատավորի որոշմամբ Բուենոս Այրեսի ոստիկանությանը խուզարկել է արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփական տունը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի մի շարք գրասենյակներ: Այս մասին գրում է «Ազատություն»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։ 

«Էռնեկյանը անցնում է մի մեծ դատական գործով, որը հետաքննում է, թե ինչպես մի շարք գործարարներ կաշառքներ են տվել իշխանավորներին տարբեր տնտեսական առավելություններ ստանալու համար:

86-ամյա Էռնեկյանը միլիարդատեր է, համարվում է Լատինական Ամերիկայի ամենահաջող գործարարներից մեկը: 2017-ին նրան շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը»,-գրում է աղբյուրը։