Իմ ձեռքին հայկական բանակի համար կարվող կոշիկի կաշին է՝ ամբողջությամբ մշակված Հայաստանում. Քերոբյան

Նախկինում – խոշոր եղջերավոր կենդանիների հում կաշին ամբողջությամբ արտահանվում էր Թուրքիա, իսկ Թուրքիայից ներմուծվում էր մշակված կաշի, կոշիկ և այլն։

Այժմ ՀՀ կառավարությունն այս հումքի արտահանումն արգելել է, ամբողջությամբ մշակվում է Հայաստանում, սպառվում է Հայաստանում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ վերջին ամսվա ընթացքում մշակվել է 300 տոննայից ավել կաշի։

«Իմ ձեռքին հայկական բանակի համար կարվող կոշիկի մշակված կաշին է։ Երևանի Կաշվի Գործարանի սեփականատերերը Հոլանդիայից Հայաստան վերադարձած սփյուռքահայեր են, ունեն 20 թափուր աշխատատեղ»,-եզրափակել է Քերոբյանը: