Հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող․ ՊՆ

Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից  իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ 

ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։