ԱՄՆ-ում արդեն 6 օր է՝ զանգվածային անկարգություններ են․ Լուսանկարներ

ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունները տարածվել են շուրջ 200 քաղաքներում այն դեպքում, երբ դեռ երեկ դրանք 35 քաղաքում էին։ Զանգվածային անկարգություններն այս երկրում արդեն 6 օր է՝ շարունակվում են։ 50 նահանգներից 21-ում Ազգային գվարդիայի ռազմական ոստիկանությունն է հաստատվել։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունները մեկնարկեցին այն բանից հետո, երբ Մինեապոլիսում ոստիկանությունը ձերբակալում ու բաժին է բերման ենթարկում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Համացանցում հայտնվել էր տեսանյութը, որտեղ երևում էր՝ ինչպես են ոստիկանները խոշտանգում Ֆլոյդին։ Բռնության հետևանքով նա խեղդվել է և վերակենդանացման բաժանմունքում ուշքի չգալով մահացել։ 4 ոստիկան հեռացվել է աշխատանքից, իսկ մեկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։

Վաշինգթոնում, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, պարեկային ժամ է հայտարարվել։