Դադարեցվել են Վարդան Ղուկասյանի թիկնազորի լիազորությունները

Դադարեցվել են Վարդան Ղուկասյանի թիկնազորի լիազորությունները
Դադարեցվել են Վարդան Ղուկասյանի թիկնազորի լիազորությունները

Այսօր Aravot.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Գյումրիում հնչած կրակոցների պատճառով Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկի` Հարություն Համբարյանի ձերբակալումից հետո ոստիկանությունը դադարեցրել է Գյումրու քաղաքապետի թիկնազորի լիազորությունները: Այլ կերպ ասած` քաղաքապետին այլևս արգելել են ման գալ թիկնապահներով: Նրանց զինաթափել են ու Վարդան Ղուկասյանին առաջարկել` եթե քո անվտանգության մասին ես մտածում, ապա անհրաժեշտության դեպքում դիմիր մեզ` քեզ ոստիկանական պահակախումբ կառաջարկենք:

Նշենք, որ իր դեմ կատարված մահափորձից հետո, պարոն Ղուկասյանը թիկնապահների մեծ խմբով էր ման գալիս, նրան ուղեկցում էին մոտ 5 հոգի:

Մենք այս տեղեկատվությունը ճշտեցինք նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ Գյումրու քաղաքապետը պայմանագրային հիմունքներով ուներ թիկնազոր, որի պայմանագրի ժամկետը լրացել է , ու ոստիկանությունը այն չի թարմացրել: Այսինքն քաղաքապետի պահպանության բաժնի աշխատակիցները եղել են ոստիկաններ:

Նշենք, որ, ըստ մեր աղբյուրների, քաղաքապետը միջնորդ է փնտրում երկրի նախագահի հետ հանդիպելու ու որդու վիճակը մեղմացնելու նպատակով:Կարդալ ավելին