Քիչ առաջ Ախթալայից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ կրակոցներ են հնչել Ախթալայում: Դեռևս ճշտվող տեղեկությունների համաձայն` կրակոցների արդյունքում վնասվել են Վազգեն Խաչիկյանի տունը և ավտոմեքենան:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների` մի խումբ անձինք այսօր մտել են Վազգեն Խաչիկյանի հայրական տուն, կոտրել են տան գույքը, որից հետո վնասել են Խաչիկյանի եղբոր` Ախթալայի քաղաքապետի ավտոմեքենան, ինչից հետո հեռացել են:
Խաչիկյաններն այդ ամենում կասկածել են մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահներին, և իրենք էլ իրենց հերթին հարձակվել են նրանց վրա: Այս պահին որոշ անձանց ինքնությունը ոստիկանությունն արդեն պարզել է:Կարդալ ավելին