Բուլղարիայի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը՝ Հայաստանի բարեկամական կառավարությանը և ժողովրդին

Հունիսի 3-ին Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ն․ Գ․ Մարիա Պավլովա Ցոցորկովան հանձնեց ՀՀ առողջապահության նախարարության առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին Բուլղարիայի կողմից Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ժողովրդին տրամադրված մարդասիրական օգնությունը COVID-19 համաճարակի համատեքստում: Օգնությունը բաղկացած է առողջապահական հաստատություններում առաջին գծում աշխատող բժշկական անձնակազմի համար 500 բժշկական պաշտպանիչ հավաքածուներից, որոնց մեջ ներառված են պաշտպանիչ հագուստ, ակնոցներ և

սաղավարտներ: Բոլոր բժշկական պարագաները, որոնք ապահովում են 100% պաշտպանություն վարակների դեմ, արտադրվում են բուլղարական ընկերությունների կողմից և նախատեսված են բազմակի օգտագործման համար (կարելի է լվանալ մինչև 50 անգամ): Տրամադրվող բոլոր պաշտպանիչ պարագաները համապատասխանում են ԵՄ չափանիշները և համատեղելի են Հայաստանի կլիմայի պայմաններին:

Իր խոսքում Բուլղարիայի դեսպանը կարևորեց COVID-19 համաճարակի գլոբալ բնույթը և բոլոր երկրները համախմբվելու և միմյանց օգնելու անհրաժեշտությունը ` համաճարակից առաջացած հետևանքները հաղթահարելու համար: «Չնայած մեր սեփական դժվարություններին, մենք կանգնած ենք մեր հայ ընկերների կողքին և միշտ պատրաստ ենք աջակցելու», – նշեց Բուլղարիայի դեսպանը: Բուլղարիան և Հայաստանը ավանդական ընկերներ են և ունեն երկարաժամկետ պատմամշակութային հարաբերություններ:

Տ-ն դեսպանը նշեց, որ նվիրատվությունն արվում է որպես ԵՄ-ի կողմից իրականացվող «Team Europe» նախաձեռնությանը մի մաս, որն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում, ներառյալ Հայաստանում առողջապահության ոլորտի կարողությունների հզորացմանը: Նախատեսվում է նաև օգնել նրանց հաղթահարել ճգնաժամի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները։

Այս մաիսն տեղեկանցում է պաշտոնական հաղորդագրությունը։