Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը կազմը ցրելու որոշում է ընդունել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Բելտա գործակալությունը։

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ:

Միջոցառմանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն եւ Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը: