«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Լոռիում 220 վարակակիր կա․ ՀԺ

Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիրուսի հետեւանքով մարզում մահացել է 1 մարդ):

Մարզպետը տեղեկացրեց, որ ավելացել է նաեւ «Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը. «54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»:

Լոռու մարզպետարանում այսօր առավոտյան մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ Ղուկասյանը հորդորել է հետեւողականությամբ իրականացնել պարետի ցուցումով սահմանված գործողությունները, վերահսկել հատկապես հոգեհանգստի եւ թաղման արարողությունների կազմակերպումը: Մարզպետը համայնքապետներին հանձնարարել է համայնքապետարանների աշխատակիցների շրջայցեր կազմակերպել՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով:

Մանրամասները՝ այստեղ