Վարդան Օսկանյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ (ֆոտոշարք)

Վարդան Օսկանյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ (ֆոտոշարք)
Վարդան Օսկանյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ (ֆոտոշարք)

Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գումարի եկամուտներն օրինականացնելու համար`ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ:

Քննիչն առաջարկել է Վ. Օսկանյանին որպես մեղադրյալ ցուցմունքներ տալ: Սակայն նա հրաժարվել է:

«Խափանման միջոց չի ընտրվել, որևէ կերպ սահմանափակված չէ ոչ գործունեությունը, ոչ տեղաշարժը»,- լրագրողներին ասել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Դիտել ֆոտոշարքը