Պրահայում վթարից 27- ամյա հայ է մահացել․ Orer.eu

«Ցավով հայտնում ենք, որ հունիսի 7-ին Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարի հետևանքով կյանքից վաղաժամ հեռացավ 27- ամյա Երևանաբնակ Արմեն Առաքելյանը: 

Արմենի ավտոմեքենան բախվել էր գնացքին, ինչի արդյունքում նա մահացել էր, եւս երկու ուղեւոր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Այս ծանր միջադեպին է անդրադարձել նաեւ չեխական մամուլը։ 

Ստեղծված իրավիճակից ելնելով, Արմենի աճյունը Երևան տեղափոխելու համար հայցում ենք  Ձեր աջակցությունը: 

Ֆինանսապես կարող եք օգնել՝  փոխանցում  կատարելով հետևյալ հաշվեհամարին՝  948555/5500IBAN CZ5055000000000000948555Swift RZBCCZPP Խորապես ցավակցում ենք հարազատներին»,- փոխանցում է Orer.eu-ն: