Անհատ սպառողների համար գազը չի թանկանա, այլ սպառողների համար թանկացման ոչ էական հնարավորություն կա. փոխվարչապետ. ՀԺ

«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանականալու առնվազն այս պահին, եւ կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ եւ բավարար գործիքակազմ,  որ դա տեղի ունենա». Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով այս մասին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միաժամանակ նշեց.

«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա ոչ էական չափով այլ սպառողների համար թանկացման հնարավորություն կա»: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը։

Իսկ ահա սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները, ըստ փոխվարչապետի, դեռ շարունակվում են:

«Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ դա լինելու է մշտական պրոցես, որովհետեւ ցավոք սրտի մենք սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմ չունենք եւ դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»,- ասաց Գրիգորյանը:

Մանրամասները՝ այստեղ