Ահարոն Ադիբեկյանը քաղաքապետի` Վոլոչկովայի հետ նկարվելու վերաբերյալ

Ահարոն Ադիբեկյանը քաղաքապետի` Վոլոչկովայի հետ նկարվելու վերաբերյալ
Ահարոն Ադիբեկյանը քաղաքապետի` Վոլոչկովայի հետ նկարվելու վերաբերյալ

Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հանդիպումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ վերջին օրերին ոչ միայն սոցիալական ցանցերի քննարկումների , այլեւ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Պատճառներից մեկը Վոլոչկովայի «անկեղծ» հանդերձանքն էր՝ հայաստանցիների ընկալմամբ` համեստ ու զուսպ անձնավորություն համարվող Տարոն Մարգարյանի շփոթված դեմքի «ֆոնին»:

Aravot.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այդ ամենի մեջ սարսափելի ոչինչ չի տեսնում, իսկ Երեւանի քաղաքապետի ու Վոլոչկովայի աղմկահարույց ֆոտոսեսիան, քաղաքապետարանի պաշտոնական կայքում զետեղելը, ըստ նրա, սովորական եւ տարածված PR հնարք է:

«Դժբախտաբար քաղաքապետի ֆունկցիան մերոնք վատ են պատկերացնում. կարծում են, թե քաղաքապետը ծնված է միայն փողոցնրը մաքրելու ու շենքերը փորքր-ինչ վերանորոգելու համար: Իրականում այդ ֆունկցիան ավելի լայն է, եթե դիտարկելու լինենք այն համատեքստում, թե ինչ են անում մյուս մայրաքաղաքների քաղաքապետերը: Նրանք բոլոր խոշոր կինո եւ համերգային փառատոնների գլխավոր աջակիցն են, որովհետեւ վերջին հաշվով, այդ ամենը իրենց քաղաքների բնակիչների համար է արվում: Այսինքն PR-ի պահ կա: Եվ հետո այստեղ ոչ այնքան Վոլոչկովայի սկանդալային կերպարն է կարեւոր, որքան ռուս մշակույթի նրբազգաց վերաբերմունքը մեր քաղաքապետի հանդեպ: Տարօրինակ բան չկա, PR-ը մի սկզբունք ունի՝ ինչ ուզում են խոսեն, կարեւորը չմոռանան ու անուշադիր չանցնեն կողքով»,-կարծում է սոցիոլոգը: Կարդալ ավելին