Գեղարքունիքի մարզպետի շնորհակալական խոսքը բուժաշխատողներին

Հարգարժան բուժաշխատողներ

Շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ արտակարգ դրության այս պայմաններում ձեր կողմից ցուցաբերած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև այն բուժաշխատողներին, ովքեր գտնվելով ռիսկային խմբում և վտանգելով իրենց կյանքը, շարունակում են իրենց մարդասիրական գործունեությունը՝ կորոնավիրուսային հիվանդության վարակի կանխարգելման ուղղությամբ:

Այսօր մեզ համար չափազանց կարևոր է նաև շտապօգնության ծառայության դերը, որի աշխատակիցները երբեմն նաև գիշերներն են լարված աշխատում՝ արձագանքելով յուրաքանչյուր կանչի ու դեպքի: Մենք պարբերաբար իրազեկվում ենք, թե ինչպես եք դուք ձեր կարողությունների և հնարավորությունների շրջանակներում փորձում աջակցել պացիենտին:

Եղեք առողջ և երջանիկ ու շարունակեք հավատարիմ մնալ հիպոկրատի երդմանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան