«Հարսնաքարի» գործով» ամբաստանյալների պաշտպանները ագրեսիվ դիրքորոշում են ցույց տալիս

«Հարսնաքարի» գործով» ամբաստանյալների պաշտպանները ագրեսիվ դիրքորոշում են ցույց տալիս
«Հարսնաքարի» գործով» ամբաստանյալների պաշտպանները ագրեսիվ դիրքորոշում են ցույց տալիս

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի» գործով սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը. լսել տուժողներին, ապա վկաներին, ամբաստանյալներին, ուսումնասիրել գործում առկա փաստաթղթերը եւ զննել իրեղեն ապացույցները:

Դատարանի այս որոշումը կանխատեսելի չէր ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Դավիթ Ադամյանի եւ Արման Բաղդասարյանի պաշտպանների համար: Մասնավորապես՝ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, դիմելով դատարանին, ասաց, թե տրամաբանությունը պարզ չէ, քանի որ դատավարության գրեթե բոլոր կողմերը միջնորդել էին, որպեսզի առաջինը հետազոտվեն ապացույցները: Նա հայտարարության կարգով նշեց, որ դատարանի այդ որոշումն, ըստ էության, արդարացված չէ եւ զրկում է իրենց արդար դատաքննություն իրականացնելու հնարավորությունից:

Մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, անհրաժեշտություն համարեց, որպեսզի առաջինը լսեն տուժող Արտակ Բայադյանին: Նա նաեւ անհրաժեշտ համարեց բոլոր տուժողների ներկայությունը՝ ցուցմունքներ տալու եւ հարցաքննության փուլում: Կարդալ ավելին