Նորակառույց շենքի վերելակը պոկվել է եւ ընկել

Նորակառույց շենքի վերելակը պոկվել է եւ ընկել
Նորակառույց շենքի վերելակը պոկվել է եւ ընկել

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 25-ին, ժամը 17։22-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պեկվել է, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որ գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել եւ ընկել է վերելակի հորանը։ Կան երկու զոհ եւ երկու տուժած:

Շտապօգնության աշխատակիցները տոժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Պարզվել է 2 տուժածի ինքնությունը՝ Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գեւորգ Սաֆարյան (60 տ.):