Վարդան Ղուկասյանը գիրք է գրում, ծախսերը Բալասանյանն է հոգում

Վարդան Ղուկասյանը գիրք է գրում, ծախսերը Բալասանյանն է հոգում
Վարդան Ղուկասյանը գիրք է գրում, ծախսերը Բալասանյանն է հոգում

Այսօր թերևս Գյումրու պատմության մեջ առաջին անգամ ավագանու հին կազմը լրագրողների մասնակցությամբ արտահերթ նիստ էր հրավիրել` քննարկելու մի քանի հրատապ հարցեր: Սկզբում ելույթ ունեցավ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով բառի իսկական իմաստով խայտառակեց Գյումրին պարտքերի մեջ թաղած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու քաղաքապետարանում աշխատող նրա մի քանի ընկերներին:

Սամվել Բալասանյանը սկսեց թվարկել քաղաքապետարանի պարտքերը `մերթ ընդ մերթ շշպտռելով ավագանու անդամներին, թե ինչպե ՞ս կարող էին իրենց լուռ համաձայնությամբ հարազատ քաղաքի հետ նման կերպ վարվել: «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագանուն, որ հավաքվեց, հույժ կարևոր հարցեր ունենք, որը հետաձգելը հնարավոր չէր, որովհետև կաթվածար կլիներ մեր տնտեսությունը, ծառայությունները և որպեսզի մենք կարողանայինք ռիթմը պահել ` քաղաքի ծառայությունների մասով , դրա համար մենք արտահերթ նիստ հրավիրեցինք », -այսպես սկսեց խոսքը նորընտիր քաղաքապետը:

Նա ներկայացրեց իր երկու շաբաթվա ընթացքում կատարած ֆինանսական վելուծությունները, որոնք ապշահար արեցին նիստին մասնակցող լրագրողներին: «Պատկերը, որը կա, ինձ ապշեցնող է, էսպիսի պարտքեր ունեն կուտակած. կոմունալի պարտքերը` 82 միլիոն 637 հազար , պահպանման ծախսերի պարտքերը` 49 միլիոն 153 հազար, աշխատավարձի, ապարատի, ենթակառուցվածքների համար պարտքերը` 290 միլիոն, աղբահանություն` 23 միլիոն, այլ ծախսեր` 5 միլիոն: Հիմա բացել ենք այս ծախսերը հստակ, ես կուզենայի ասել, որ որպեսզի կարողանա ապարատը աշխատանք ծավալել, էսօր էնպիսի պարտքեր կան կուտակված, որ հնարավոր չէ. մենք գազին զանգում ենք, ասում են` բերեք ձեր 5 միլիոնը մուծեք, նոր կմիացնենք, կարողացանք միացնել հեռախոսները, «Արմենթելի» պարտքը մոտ 2 միլիոն 61 հազար էր, սաղ մուծեցինք, Ջրմուղի հետ կապված խնդրել ենք, որ հետո կմուծենք, բենզինի պարտքեր ունենք տարբեր ՍՊԸ-ների, ունենք տարբեր պարտքեր , այդ թվում և «ՑԱՅԳ» հեռուստաընկերությանը: Էստեղ կան շատ հետաքրքիր, շատ հին պարտքեր` «Գյումրու Խուլեր» ՓԲԸ-ի հետ կապված, կահույք են վերցրել, գումարները չեն տվել, այնուհետ «Տիգրան Մեծ» հրատարակչությանը ունեցած պարտքը, որը մինչև հիմա չի տրվել:Զարմանալի է, որովհետև էդ գիրքը վերջին օրերին` Գյումրու օրվա հետ կապված բաժանվում էր, ասում էին` այ տեսեք մեր գիրքը, բայց էս գումարը մենք ենք տալու», -նեղսրտեց Բալասանյանը: Կարդալ ավելին