Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի շրջանն այսուհետ առտևատնտեսական ոլորտում համագործակցելու է Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան համաձայնագիրը հուլիսի 6-ին «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ստորագրել են Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենիյ Կույվաշևը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Հայկական կողմը համագործակցության և մեր կողմից Հայաստանում ներդրումներ գրավելու տեսանկյունից հետաքրքրված է մեր արդյունաբերական ոլորտով: Հայ ձեռնարկատերերը ցանկանում են համատեղ ընկերություններ ստեղծել՝ կյանքի կոչելու ներդրումային նախագծեր ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ այստեղ՝ Ռուսաստանում»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Կույվաշևը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: