Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 3500 ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները ադրբեջանցիները հանրայանցրել են․ Սամվել Մարտիրոսյան

Կորոնավիրուսով հիվանդ շուրջ 3500 ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները ադրբեջանցիները հանրայանցրել են, իր ֆեյսբուքյան էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել մոտ 3500 մարդ

Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ

Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի

Հ․Հ․Հ․Գ․ Որքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երեւի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչեւ չստուգվի, պարզ չի լինի։
Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաեւ չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի», -գրել է Մարտիրոսյանը։

Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել , մոտ 3500 մարդՀ․Գ․ Խնդրում…

Gepostet von Samvel Martirosyan am Freitag, 12. Juni 2020