Արթուր Ջավադյանի հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ․ Նիկոլ Փաշինյան

Արթուր Ջավադյանի հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ մեր հետագա գործունեության առումով․ նա ներգրավված կլինի Հայաստանի տնտեսական քաղաքականության մշակման գործին, այսօր Կենտրոնական բանկում ԿԲ նոր նախագահին ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման և տնտեսական հարցերի վերլուծության և նաև մեր միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակիպրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, և այդ նախագծերի իրագործումն իսկապես շատ մեծ հաջողություն կլինի Հայաստանի և ՀՀ տնտեսական մտքի զարգացման առումով»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այսօր ավարտվել է ԿԲ նանխկին նախագահ Արթուր ՋՋավադյանի պաշտոնավարման ժամկետը, և վարչապետը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրե նոր նախագահ Մարտին Գալստյանին։