Պաշտպան. «Մեզ համար ամեն կարված բերան, ամեն կարված աչք առաջացնում է մեծ տագնապ»

Պաշտպան. «Մեզ համար ամեն կարված բերան, ամեն կարված աչք առաջացնում է մեծ տագնապ»
Պաշտպան. «Մեզ համար ամեն կարված բերան, ամեն կարված աչք առաջացնում է մեծ տագնապ»

Մարդու իրավունքների տեսանկյունից, երբ կալանավորները բերան են կարում, դա կարո՞ղ է դիտարկվել որպես այնքան սովորական երեւույթ, ինչպես ականջօղ կախելը՝ կանանց համար:

Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Որեւէ ինքնախեղում չի կարող դիտվել որպես նորմալ կամ ընդունելի երեւույթ: Ես վստահ եմ, որ արդարադատության նախարարը նույնպես չի կարող հավատալ, որ դա առողջ կամ ընդունելի կամ դրական երեւույթ է: Ես չեմ փորձում իրեն քննադատել: Ես գիտեմ մի բան՝ մեզ համար ամեն կարված բերան, ամեն կարված աչք առաջացնում է մեծ տագնապ, եւ մեր արագ արձագանքումները առաջին հերթին շտապում են հենց նման դեպքերի: Իսկ եթե մենք այդպես արագ ենք արձագանքում, նշանակում է մենք դա համարում ենք բացառիկ, համարում ենք դա հակաիրավական, հակամարդկային երեւույթ: Մեզ համար ամեն ինքնախեղում այնպիսի բացառիկ նշանակություն ունի, որ մենք պատրաստ ենք ամբողջ գրասենյակով գնալ եւ այդ մարդուն հանդիպել: Համարյա այդպես էլ լինում է: Չի լինում մի ինքնախեղման դեպք, որ մեր աշխատակիցն իմանա եւ չշտապի քրեակատարողական հիմնարկ»: Կարդալ ավելին