Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը. « ՍիվիլՆեթ»

Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը. « ՍիվիլՆեթ»
Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը. « ՍիվիլՆեթ»

Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը, ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն, դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։

Ինչպես փոխանցում է ՍիվիլՆեթը, այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այս հարցով արդեն դիմել է կառավարությանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստաբանն ասել է, որ «չի տիրապետում այդ ինֆորմացիային»։

«Գործարք պետք է լինի, մինչև գործարքը չլինի․․․Այս պահին այդպիսի գործարք չկա»,- նշել է Բաղդասարյանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, սակայն, կայքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը: