ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան դատի է տվել ՊԵԿ նախագահին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․

ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Բեգլարյանը դատի է տվել՝ կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին եւ ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովին:

Հայցը ներկայացվել է ապրիլի 29-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին:

Բեգլարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնում ինչպես նաեւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Իսկ պաշտոնում վերականգնելու անհնարինության դեպքում Բեգլարյանը պահանջել է վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով:

ՊԵԿ նախկին պաշտոնյան ազատվել է 2020-ի հոկտեմբերին՝ հաստիքների կրճատման պատճառով: ՊԵԿ-ից տեղեկացրին, որ Բեգլարյանը կրճատվել է օրենքի բոլոր կետերի պահպանմամբ:  

Նշենք, որ Արտաշես Բեգլարյանը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան է: