Լին Թրեյսի. Միացյալ նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի տեսաուղերձ է հղել: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Ավելի քան 3 տարի առաջ Հայաստան ժամանելիս դեսպան Թրեյսիին դիմավորեց «ՖԼԷՔՍ» կրթական ծրագրի շրջանավարտ Եվա Գասպարյանը։ 

Այժմ Եվան օդանավակայանում է՝ հրաժեշտ տալու նրան։Դեսպան Թրեյսին հեռանում է Հայաստանի ապագայի վերաբերյալ լավատեսորեն տրամադրված, ինչի հիմքում հայ մարդու և հատկապես՝ հայ երիտասարդների ուժն ու կամքն է: 

Հրաժեշտի տեսանյութում դեսպան Թրեյսին խոսում է Հայաստանում անցկացրած հիշարժան պահերի և հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին՝ հույս հայտնելով, որ ի հեճուկս ներկայիս մարտահրավերների՝ հնարավոր կլինի ապահովել խաղաղություն։