«Հայաստանում հանրությունը ապակողմնորոշված է՝ չի կարողանում գնահատել իրավիճակը». Ստեփան Դանիելյան

«Հայաստանում հանրությունը ապակողմնորոշված է՝ չի կարողանում գնահատել իրավիճակը». Ստեփան Դանիելյան
«Հայաստանում հանրությունը ապակողմնորոշված է՝ չի կարողանում գնահատել իրավիճակը». Ստեփան Դանիելյան
Հեղինակ MediaLab

Հայաստանում հետաքրքիր քաղաքական գործընթաց է սկսվել,որտեղ հանրությունը ապակողմնորոշված է՝ չի կարողանում գնահատել իրավիճակը և որպես հետևանք չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ պետք է անել: Այս մասին նշում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն ամոբղջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Ստեղծված իրավիճակը

Հայաստանում Հանրապետական կուսակցությունը բռնազավթել է իշխանությունը, ավելին՝ դրա մասին բաց հայտարարում է: Խոսքը գնում է Սերժ Սարգսյանի պաշտոնական խոսնակ Շարմազանովի հակասահմանադրական այն հայտարարության մասին, որտեղ նա ասել է, որ քաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվել է և մոտակա առնվազն 10 տարվա ընթացքում իշխանությունը պատկանելու է Հանրապետական կուսակցությանը և իշխանության մուտքը անցնում է իրենց կուսակցության դռնով:

Պարզ է, որ սահմանադրության այն թեզը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդի, այդ հայտարարությամբ ժխտվում է:

Սա ակնհայտորեն պետական հանցագործության մասին հայտարարություն է: Իշխանության բռնազավթմանն օրինական տեսք տալու համար Սերժ Սարգսյանը փորձում է փոփոխել սահմանադրությունը:

Եթե հանրությունը փորձի դիմադրել, Հովիկ Աբրահամյանը հասկացնում է, որ նոր «Մարտի 1» կարող է լինել:

Հայաստանում այս պահին գոյություն չունեն այնպիսի հանրային ինստիտուտներ, որոնք կարողանան մոբիլիզացնել հանրությանը և կազմակերպել դիմադրության շարժում, իսկ Շանթ Հարությունյանի օրինակը ցուցադրում է, որ անհատները նույնպես չեն կարող փոխել իրավիճակը:

Այս վիճակը կարող է 10 տարի շարունակվել, իսկ Հայաստանը նման կառավարմանը դիմանալու և պետականությունը պահպանելու ռեսուրս չունի, իսկ քաղաքական գործընթացները վերջացած են:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու են դրսի ուժերը սատարում Սերժ Սարգսյանին՝ այսինքն նպաստում հանրությանը քաղաքական պրոցեսներից դուրս թողնելուն և դա ինչ կապ ունի Ղարաբաղի խնդրի հետ:

Պատային իրավիճակում զգալի ռեսուրսներ ունեցող ոչ իշխանական եռյակը հայտարարում է, որ պահանջում է իշխանափոխություն:

Այսինքն դեմ են Սերժ Սարգսյանի անձին և Հանրապետական կուսակցությանը: Եթե իշխանափոխությունը հաջողվի, դեռևս ակնհայտ չի, որ երկրում այն ռեֆորմները կանցկացվեն, որոնք ցանկանում է հանրությունը, սակայն հնարավորություն է առաջանում Հայաստանում քաղաքական գործընթաց սկսել:

Ի՞նչ անել

Երկրում քաղաքական գործընթաց կարող է սկսվել այն դեպքում, երբ հանրությունը կկարողանա ազդել կառավարության որոշումների վրա, իսկ քանի որ գործող ռեժիմը պատրաստ չի դա թույլ տալ, ապա այս պահին առաջանում է հնարավորություն Եռյակի առջև ռեֆորմների հստակ ճանապարհային քարտեզ ընդունելու պայման դնել, որի դիմաց հանրությունը կաջակցի նրանց:

Այ հենց այստեղ է , որ սկսվում է իրական քաղաքական գործընթացը՝ երբ հանրությունը պայման է դնում քաղաքական ուժերի առջև և այդ պայմանի ընդունման դիմաց աջակցում: Մյուս կողմից հանրությունը ձևավորելով այդ պահանջները, ընթացքում սկսում է կազմավորել համապատասխան շարժումներ:

Եթե խնդիրը ավելի կարճ ձևակերպենք, ապա պետք է ոչ թե երկու քաղաքական կողմ՝ իշխանություն և ընդդիմություն, այլ երեք՝ երրորդը կազմակերպված հանրային շարժումներն են:

© Medialab.am