Խորհրդարանական ուժերը՝ խորհրդարանական համակարգի անցնելու մասին

Խորհրդարանական ուժերը՝ խորհրդարանական համակարգի անցնելու մասին
Խորհրդարանական ուժերը՝ խորհրդարանական համակարգի անցնելու մասին

«Մենք մինչ անձերին անդադառնալը, առավել կարեւորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական եւ հասարակական շահագրգիռ շրջանակների հետ: Այսօր ակնհայտ է, որ հասարակության կողմից ձեւավորված պահանջ կա երկիրը հնարավորինս արագ դուրս բերել այս ծանր իրավիճակից եւ դնել զարգացման առողջ եւ ճիշտ ուղու վրա»,- նման հայտարարություն է տարածել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա հնարավոր է անել խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու միջոցով, որի առաջին քայլը 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումն է: Այս թեմայով զրուցեցինք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Արամ Մանուկյան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար.

– Ես իմ վերջին ասուլիսի ժամանակ արդեն հայտարարել եմ, որ կարեւոր է քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, որ մի կողմ թողնելով անձերը, պետք է համագործակցել կոնկրետ գաղափարների, տվյալ դեպքում՝ իշխանափոխություն իրականացնելու եւ արտագաղթը կանխելու շուրջ: Նախագահի թեկնածուն տվյալ դեպքում ածանցյալն է: Մենք ունենք հզոր, կոնսոլիդացնող թեկնածու, որը համոզված եմ, որ նշածս մարտահրավերի դեմ կարող է պայքարել. դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Յուրաքանչյուր կուսակցություն կունենա իր ասելիք-առաջարկը, հետո քննարկումների դաշտում կարող ենք ամեն ինչ քննարկել:

Վահան Հովհաննիսյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր.

– ՀՅԴ-ն մշտապես կարեւորել է եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի, եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գաղափարը: Շատ ողջունելի է, որ ԲՀԿ-ում եկել են ոչ միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու տեսակետին, այլեւ պառլամենտական կառավարման համակարգի կողմնակից են: Բնականաբար, այս հարցերի շուրջ նրանց հետ կոնսուլտացիաները հնարավոր են: Իսկ մանրամասներն արդեն ՀՅԴ ԳՄ գործն է:

Կարդալ ավելին