Առանց որեւէ պայմանավորվածության մարդիկ հավաքվում են այստեղ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ շեմքի մոտ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Սա գործընթաց է, որը մենք որեւէ կերպ չենք կարող վերահսկել: Մենք որեւէ բան չենք անելու, որով կվտանգենք մեր ազգաբնակչության առողջությունը, բայց եւ որեւէ դեպքում չենք կարող արգելել մեր քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտումը իրականացնել»,-ասաց նա:
Հարցին, թե ովքեր են գործով անցնող 28 անձինք, Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ մանրամասներին չի տիրապետում:
Իսկ Գագիկ Ծառուկյանի որդու գործով անցնելու հետ կապված, Տոնոյանն ասաց, որ նա այլ քրեական գործով հարցաքննության ծանուցում է ստացել:
Մանրամասները՝ այստեղ