Սիրիացին հարկադրված շան միս է ուտում

Սիրիացին հարկադրված շան միս է ուտում
Սիրիացին հարկադրված շան միս է ուտում

Արդեն երկու ամիս է, ինչ 52-ամյա Եղիա Քեոշկերյանին զրկել են սնունդից, եւ նա արժանանալով հալածանքների ու սպառնալիքների՝ ստիպված է լինում շան միս ուտել:

1979 թվականին Սիրիայում սպանվել է Եղիայի հայրը: Դա եղել է պատճառ, որ Եղիան դուրս է եկել Ասադի դեմ եւ Սիրիայում որոշակի պայթյուններ կատարել, որի հետեւանքով դարձել է քաղաքական հետապնդման զոհ: 1994 թվականին վերցրել է Սիրիայի քաղաքացիության անձնագիրն ու փախուստի է դիմել Հայաստան: Դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (ՄՊԾ)՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, սակայն նրան մերժել են: «Տասնութ տարի առաջ գնացել եմ Միգրացիոն պետական ծառայություն, որ ինձ որպես փախստական ընդունեն, սակայն Գագիկ Եգանյանը չէր ընդունել, ընդ որում՝ դիմել եմ մի քանի անգամ, սակայն այդպես էլ չընդունեցին, որովհետեւ ես փախել եմ Սիրիայից քաղաքական հետապնդման պատճառով: Լիբանանում եղել եմ պատերազմի մեջ՝ Ասադի դեմ»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատմում էր Եղիան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այս վերջին ժամանակներում Սիրիայում տեղի ունեցած գործողությունների պատճառով սիրիահայերի՝ Հայաստան ներհոսքի հետ կապված, օգտվելով առիթից, Եղիան ապաստանի հայցով դիմել է ՄՊԾ-ին եւ 20.06.2012թ. ստացել ապաստանի մասին վկայական: Նա բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի «հատուկ» կացարանում, որտեղ բնակվում են այն մարդիկ, ովքեր ապաստանի հայցով դիմել են տվյալ պետությանը՝ այս պարագայում Հայաստանի Հանրապետությանը: Փաստորեն, Եղիան 18 տարի անց ՄՊԾ-ից ստացել է փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում, որի հիմամբ էլ նա պետք է դիմի Նոր Նորքի ոստիկանության անձնագրային բաժին՝ փախստականի անձնագիր ստանալու համար: Նկատենք, որ Եղիան կարգավիճակը հաստատող անձնագրի մասին որոշումը ստացել է միայն տասնութ տարի անց, մինչդեռ տասնութ տարի շարունակ իրեն մերժել են, իսկ «Հատուկ» կացարանում է արդեն հինգ ամիս: ՄՊԾ-ի կողմից ստանալով կարգավիճակը հաստատող որոշում, նա պետք է լքի «Հատուկ» կացարանը, սակայն, թե որտեղ է բնակվելու, այդ մասին ոչ ոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել: Կարդալ ավելին