Գագիկ Ծառուկյանը հեռացավ դատարանից․ Քննությունը կշարունակվի հուիսի 18-ին

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանից և նստելով մեքենան հեռացավ տարածքից։

Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը լրագողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ գործի նյութերը շատ են եղել, և իրենք դատարանին միջնորդել են քննությունը շարունակել վաղը։ Դատարանի որոշմամբ, Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի հունիսի 18-ին։

«Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Վաղը ժամը 16։30-ին կշարունակվի դատական նիստը։ Վաղվա նիստից հետո ըստ իրավիճակի, կպատասխանենք ձեր հարցերին։ Հիմա ուղղակի հստակ տեղեկություններ չունենք, որ պատասխանենք ձեր հարցերին», -լրագրողներին ասաց Երեմ Սարգսյանը։