ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ կան բաներ, որոնք ֆինանսներ չեն պահանջում եւ կարելի է անել քրեակատարողական հիմնարկներում: Օրինակ, վերցնել շորը, թրջել այն եւ սրբել պատուհանները, որից հետո ավելի շատ լույս կմտնի խուց: Կամ օդափոխել սենյակները, որից շատ հիվանդություններ կարող են կանխվել: Նա հիշեցրեց Չերչիլի խոսքերը, որ բանտերը հասարակության հայելին են:
Լրագրող Արման Սուլեյմանյանն ի գիտություն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, որը փորձում էր համոզել, որ դատապարտյալները ինքնախեղվում են՝ պահանջելով ազատել իրենց, տանել այլ քրեակատարողական հիմնարկ եւ այլն, իր ելույթում բարձրաձայնեց, թե Կարեն Թառոյանն ինչու է կտրել իր երկու մատները: Առաջին մատը կտրել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում. «Նա ուզեցել է խոսել իր 7-ամյա դստեր հետ եւ չի հասկացել ինչու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը կարողանում է բջջային ունենալ եւ ում հետ ուզում է՝ խոսել, իսկ ինքն իր աղջկա հետ չի կարողանում խոսել: Մի մատն էլ կտրել է Նուբարաշենում: Ինչքան ես իմացել եմ՝ հիմա բժշկական օգնություն չի ցուցաբերվում, թարախակալվում են մատները»: Կարդալ ավելին