Ազգային ժողովի շենքի դիմաց ավարտվեց Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը

ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի վերջում նշեց, որ իրենց պայքարը քաղաքական չէ:

«Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, իշխանափոխության պայքար չէ, սա ազգային պայքար է: Այս նույն հարթակից ես եղել եմ այն առաջնորդներից, որ տարել եմ ձեզ հաղթանակի, և մենք ունեցել ենք անկախ պետություն: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք միասին և կհաղթենք»,- ասաց Մանուկյանը: