6000 դիմակ վիրահայերից շուտով Հայաստանում

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը  Ֆեյսբուքի էջում գրել է․

«Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից վերջին 10 օրվա ընթացքում հավաքված գումարով այսօր 6000 դիմակ է գնվել Թբիլիսիում մեր գործընկերների կողմից, որոնք վաղը` հունիսի 18-ին Երեւանում կլինեն եւ կտրամադրվեն առավել կարիքավոր խմբերին:

Խորին շնորհակալություն նախաձեռնության կազմակերպիչներին եւ դրամահավաքին մասնակցած յուրաքանչյուրին: Անուրանալի է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը անկախ դրամի չափից (1-ից մինչեւ 500 լարի):

Վստահ եղեք, ձեր ուղարկած դիմակները ծառայելու են ըստ նպատակի»:

6000 դիմակ վիրահայերից շուտով Հայաստանում«Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից վերջին 10 օրվա ընթացքում…

Gepostet von Arsen Kharatyan am Donnerstag, 18. Juni 2020