Համագործակցության հուշագրեր կնքվեցին Շիրակի մարզի գործատուների ու միջին մասնագիտական հաստատությունների միջև

Շիրակի մարզի գործատուների, միջին մասնագիտական  կրթության ու ուսուցման  (ՄԿՈՒ ) հաստատությունների  և  People  in Need   հասարակական կազմակերպության միջև կնքվեցին եռակողմ հուշագրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուշագրերը նպատակ ունեն  մարզում տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստել ու վերապատրաստել: Համագործակցության հուշագրերը ստորագրվեցին դեկտեմբերի 26-ին՝  Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում:

Կողմերի միջև համագործակցությունն, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների  մանկավարժական կազմի կարողությունների զարգացման, նյութատեխնիկական բազայի համալրման և մյուս միջոցառումներն իրականացվում  են People  in Need   կազմակերպության  կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացքող «Անցում կրթությունից՝  աշխատաշուկա» ծրագրի շրջանակում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։