ՈւԵՖԱ-ի տեսուչները յուրաքանչյուր խաղից առաջ ստուգելու են ուկրաինացի ֆուտբոլիստների մարզահագուստը.Ազատություն

ՈւԵՖԱ-ն և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխզիջումների գնալով համաձայնության են եկել Ուկրաինայի թիմի մարզաշապիկի դիզայնի հարցում։

Ուկրաինայի քարտեզի՝ Ղրիմով հանդերձ ուրվագիծը մարզաշապիկի վրա մնում է, պահպանվում է նաև «Փառք Ուկրաինային» կարգախոսը, իսկ «Փառք հերոսներին» կարգախոսը ծածկվելու է։

ՈւԵՖԱ-ի տեսուչները յուրաքանչյուր խաղից առաջ ստուգելու են ուկրաինացի ֆուտբոլիստների մարզահագուստը։

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն ասել է, թե հաջողվել է հասնել «հաղթական փոխզիջման»։

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության առաջին խաղում Հռոմում Իտալիան 3։0 հաշվով հաղթեց Թուրքիային, այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպում են Ռուսաստանի ու Բելգիայի հավաքականները, իսկ Բաքվում՝ Ուելսն ու Շվեյցարիան։

Այս մասին տեղեկացնում է Ազատությունը