Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք պատգամավորների և տարածքային պատասխանատուների տներում և գրասենյակներում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Առգրավվել են համակարգիչները և հեռախոսները, առգրավվել են նույնիսկ երեխաների հեռախոսները»,- ասաց Զոհրաբյանը։