ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել իր տարածաշրջանային հերթական այցից հետո: Համանախագահներ Ռոբերտ Բրադկեն՝ ԱՄՆ, Իգոր Պոպովը՝ Ռուսաստան եւ Ժակ Ֆորը՝ Ֆրանսիա, արձանագրել են նոյեմբերի 19-26-ի տարածաշրջանային այցը:

«Համանախագահները նոյեմբերի 23-ին Երևանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Բաքվում հանդիպել են նախագահ Ալիևի և արտգործնախարար Մամեդյարովի հետ: Համանախագահները նոյեմբերի 21-22-ը այցելել են Լեռնային Ղարաբաղ և հանդիպել տեղի դե-ֆակտո իշխանությունների հետ:

Նոյեմբերի 21-ին համանախագահներն այցելել են նաև Զանգելանի (Կովսական) և Ջաբրայիլի (Ջրական) շրջաններ՝ գնահատական տալու համար 2010 թվականի հոկտեմբերին կատարած իրենց վերջին այցից հետո այդ շրջաններում իրականացված փոփոխություններին:

Համանախագահները նախագահներ Սարգսյանին ու Ալիևին իրազեկել են օգոստոսին ու սեպտեմբերին արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարավի հետ իրենց ունեցած առանձին հանդիպումների արդյունքների մասին և քննարկել են խաղաղության գործընթացի շարունակման այն գաղափարները, որոնց նրանք նախարարներին ներկայացրել են հոկտեմբերի 27-ի համատեղ նիստում: Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումներն արտգործնախարարների մակարդակով:

Համանախագահները նաև շնորհակալություն են հայտնել դեսպան Կասպրշչիկին և նրա թիմին՝ բարդ ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության հարցում կատարած աշխատանքների համար», ասված է հայտարարության մեջ: