Հիմնանորոգվել է Սյունիքի մարզի մի քանի համայնքներով անցնող շուրջ 13.7 կմ երկարությամբ ճանապարհը․ Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվել է Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնող շուրջ 13.7 կմ երկարությամբ ճանապարհը։

«Ասում են՝ ճանապարհները մեր երկրի արյունատար անոթներն են:

2019թ. արդյունքներից. շուրջ 13.7 կմ երկարությամբ այս ճանապարհն անցնում է Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով:

Հիմնանորոգվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ»,- գրել է նախարարը։

Ասում են՝ ճանապարհները մեր երկրի արյունատար անոթներն են:2019թ. արդյունքներից. շուրջ 13.7 կմ երկարությամբ այս ճանապարհն…

Gepostet von Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan am Freitag, 19. Juni 2020