Չինաստանից ՀՀ է տեղափոխվել 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք տրվելու են 3 բժշկական կենտրոնների․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․

Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

– Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
– Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
– Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով։

Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 21. Juni 2020