Արդյոք Սերժ Սարգսյանն է որոշելու էլցանցերի ճակատագիրը

Արդյոք Սերժ Սարգսյանն է որոշելու էլցանցերի ճակատագիրը
Արդյոք Սերժ Սարգսյանն է որոշելու էլցանցերի ճակատագիրը

Հայաստանի էլցանցերի սեփականատեր ռուսական Ինտեր ՌԱՕ ընկերությունը հայտարարել է, որ ձեռնարկության մոտ 13 միլիարդ դրամ պարտքը վերակառուցելու խնդրանքով կդիմեն Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի որոշումից կախված կլինի կազմակերպության վարկունակությունը, որով էլ փորձ կարվի լուծել պարտքի եւ հետագա գործունեության հարցը: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ էլցանցերը կարող է ձեռք բերել Սամվել Կարապետյանը եւ որ նա […]

Հայաստանի էլցանցերի սեփականատեր ռուսական Ինտեր ՌԱՕ ընկերությունը հայտարարել է, որ ձեռնարկության մոտ 13 միլիարդ դրամ պարտքը վերակառուցելու խնդրանքով կդիմեն Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի որոշումից կախված կլինի կազմակերպության վարկունակությունը, որով էլ փորձ կարվի լուծել պարտքի եւ հետագա գործունեության հարցը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ էլցանցերը կարող է ձեռք բերել Սամվել Կարապետյանը եւ որ նա բանակցում է ռուսական ընկերության հետ, պարտքի դիմաց ցանցերը գնելու նպատակով:

Հայաստանի էլցանցերի սեփականատիրոջ փոփոխության հավանականությունը մամուլի էջերում է հայտնվել դեռ ամիսներ առաջ, իհարկե խոսք էր գնում Ինտեր ՌԱՕ-ից Գազպրոմին կամ Ռոսնեֆտին անցնելու մասին: Թե որքանով են հրապարակվող տեղեկությունները համապատասխանում իրականությանը, հավանաբար պարզ կլինի առաջիկայում:

Ակնհայտ է, որ էլցանցերի ճակատագրի խնդիրը մտնում է վճոռորոշ փուլ, եթե բանը հասել է Սերժ Սարգսյանին խնդրելուն: Արդյոք Սերժ Սարգսյանն է որոշելու էլցանցերի ճակատագիրը, թե որոշումը նրան կթելադրեն Մոսկվայից: Ներկայում դա բարդ հարց է: Մոսկովյան կառավարումը էլցանցերը հասցրել է գրեթե սնանկացման, վտանգի տակ դրել Հայաստանի էներգետիկ կայունությունը:

Միաժամանակ, տարիներ շարունակ այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի իշխանության աչքի առաջ: Հայաստանի իշխանության աչքի առաջ է ձեռնարկությունը կուտակել պարտքեր, իշխանության առաջ է տեղի ունեցել Հայաստանի գործող ատոմակայանի աշխատանքի չնախատեսված մոտ եռամսյա դադարը, որի ընթացքում էլցանցերը ձեռք են բերել ռուսական Գազպրոմին պատկանող Հրազդանի ՊՇԷԿ-ի ավելի թանկ էլեկտրաէներգիան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով http://www.lragir.am/index/arm/0/politics/view/110968