Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկները ստացել են ախտահանիչ նյութեր եւ անհատական պաշտպանիչ միջոցներ

Գեղարքունիքի մարզի բոլոր բուժհաստատությունները վերջին օրերի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստացել են օգնության հերթական խմբաքանակը՝ ախտահանիչ նյութերի եւ անհատական պաշտպանիչ միջոցների տեսքով:

Մարզի բուժհաստատությունները նման կարգի օգնություն ստացել էին երկու անգամ, առաջիկայում եւս կկարողանան օգտվել նման հնարավորությունից, հավաստում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։