ԲՀԿ պատգամավորը՝ իր կրթություն չստանալու մասին. «2 հատ սիգարետ վաճառելն ավելի հետաքրքիր էր, քան թե գնալ ինչ-որ կրթություն ստանալ»

ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը ԱԺ-ի այն հազվագյուտ պատգամավորներից է, որ չունի բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ: Նա 1985-ին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը դիպլոմ չունենալն ու կրթություն չստանալը այսպես բացատրեց. «Մեր տարիքը համընկել է այն տարիքի հետ, երբ որ մենք կոպիտ ասած պերեստրոյկա, եւ այլն, եւ այլն, Գորբաչովյան այդ ամեն ինչի ժամանակներն էին ուրիշ: Պատերազմ էր երկրում, մենք զբաղված էինք այլ գործունեությամբ, մենք չգիտեինք ինչ է կատարվում ընդհանարապես: Մենք երեկոյան միլիոնատեր էինք, առավոտը՝ բանկրոտ, փողեր էր փոխվում, դոլարը չգիտեինք ինչ բան էր եւ այլն, եւ այլն: Այդ խառը ժամանակներում կրթության մասին մտածելը դարձավ երկրորդական բան, որովհետեւ ցավոք սրտի, եկավ մի շրջան, երբ մենք երեխաներին ասում էինք, որ ընդամենը մի հատ սեղանիկ ունենալը փողոցում, երկու հատ սիգարետ վաճառելը ավելի հետաքրքիր է, քան թե գնալ ինչ-որ կրթություն ստանալ: Կարդալ ավելին