Բժիշկ Լորան Փափազյանի գլխավորությամբ Ֆրանսիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել ֆրանսիական բժիշկական առաքելության 2-րդ խումբը

Ֆրանսիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել ֆրանսիական բժիշկական առաքելության 2-րդ խումբը, որը ղեկավարում է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը:
Խմբին օդանավակայանում դիմավորել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Խմբում ներգրավված բժիշկներից մեկը հայազգի է:

Ֆրանսիայից ժամանած բժիշկները կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և ֆրանսիական կառավարության հետ սերտ համագործակցությամբ: