Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աշտարակում դիմակներ է բաժանել քաղաքացիներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արագածոտնի մարզպետարանից։

ՀՀ փոխվարչապետը, Արագածոտնի մարզպետն ու Աշտարակի քաղաքապետը բազմաբնակարան շենքերի բակերում, խանութներում, պուրակներում, քաղաքային զբոսայգում, փողոցում անցորդներին դիմակներ են բաժանել և խնդրել անպայման կրել դրանք:

Շնորհակալություն հայտնելով դիմակ կրող քաղաքացիներին, չկրողներին բարեկամաբար խորհուրդ տալով դիմակ օգտագործել՝ առաջարկել են, որ նրանք իրենց հերթին խրախուսեն դիմակ կրելը և հորդորեն շրջապատին ևս կրել դիմակ: