«Շատ բան առջեւում է» Վարդան Օսկանյան

«Շատ բան առջեւում է» Վարդան Օսկանյան

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի Facebook սոցիալական ցանցում տարեվերջյան գրառում է թողել:

«2012 թվականն անձամբ ինձ համար նշանավորվեց երկու իրադարձություններով: Մեկը ակտիվ քաղաքականություն իմ վերադարձն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը: Տարվա ընթացքում իմ հարցազրույցներում, ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում այս երկուսի մասին բազմիցս խոսել եմ։ Այս պահին նոր բան չունեմ ավելացնելու: Միայն կասեմ, որ և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական իմ գործունեության մեջ հետապնդել եմ մի նպատակ՝ անկեղծորեն նպաստ բերել Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը: Եթե 2012թ. իմ գործունեությամբ՝ լինի անձնական, քաղաքական, թե քաղաքացիական, որևէ մեկի հույսերը չեմ արդարացրել, անկախ ամեն ինչից հայցում եմ նրանց ըմբռնումը: Բայց նաև ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, շատ բան առջևում է: Բոլորին մաղթում եմ լավագույնը 2013 թվականին», գրել է Վարդան Օսկանյանը: