ՍԴ-ն սխալ թարգմանությամբ է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի նամակը՝ մանիպուլացնելով դրա բովանդակությունը․ FIP

FIP-փաստերի ստուգման հարթակը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

ՀՀ Սահմանադրական դատարանը սխալ թարգմանությամբ է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակը՝ մանիպուլացնելով դրա բովանդակությունը:

Ըստ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված գրառման՝ Բուքիքիոն ցավ է հայտնում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն ընթանում հանձնաժողովի «հստակ հանձնարարականների» համաձայն այն դեպքում, երբ նամակի բնագրում խոսվում է «հստակ առաջարկությունների» (անգլ.` «clear recommendations») մասին:

Նամակը սխալ թարգմանությամբ են տարածել Tert.am-ը, 168 Hours-ը, NEWS.am-ը, politik.am-ը և այլ լրատվական կայքեր:

Հատկանշական է նաև, որ Վենետիկի հանձնաժողովն իրավասություն չունի հանձնարարականներ տալու Հայաստանի կառավարությանը, այն լիազորված է ներկայացնել միայն խորհրդատվական կարծիք:

❌ ՀՀ սահմանադրական դատարան/Constitutional Court of the Republic of Armenia-ը սխալ թարգմանությամբ է տարածել Վենետիկի…

Posted by FIP – Փաստերի ստուգման հարթակ on Friday, June 26, 2020